
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Վլադիմիրովկա գյուղի ճանապարհը բաց է։ Այս մասին տեղեկանում ենք բնակիչներից։
Օրեր առաջ մի քանի անգամ NOR ռադիոկայանի խմբագրություն տեսանյութ էին ուղարկել Վլադիմիրովկա գյուղի բնակիչներըվ նշելով, որ ճանապարհները փակ են, ուշադրություն դարձնող չկա։ Մեքենաները խրվում են ձյան մեջ, իսկ ճանապարհները բահերով են մաքրում։
Այսօր՝ մարտի 10-ին տեղեկացանք, որ գյուղի և գյուղամիջյան ճանապարհները մաքրվել են և բաց են։