
Այսօր Նինոծմինդայի կենտրոնական ճանապարհին առկա փոսերի վրա կատարվում են ժամանակավոր լցոնման աշխատանքներ։
Աշխատանքները իրականացնում է «Ջավախավտոգզա ընկերությունը»։ Ինչպես մեզ հայտնեցին ընկերությունից, սա ժամանակավոր աշխատանքներ են և նախատեսվում է մի քանի անգամ նույնպես կատարել ժամանակավոր լցոնման աշխատանքներ, մինչև եղանակաները տաքանան և ճանապարհները վերանորոգվեն։
Նշենք որ Նինոծմինդայի կենտրոնական Ազատություն փողոցը որը գտնվում է ճանապարհային վարչության վերահսկողության տակ ամբողջ երկայնքով պատված է խորը փոսերով։ Վարորդները բազմիցս բողոք են հայտնել ճանապարհի անտանելի վիճակի մասին։
Տեսանյութ․