Սանիտարական ստուգումներ Նինոծմինդա քաղաքի գեղեցկության սրահներում

Սանիտարական ստուգումներ Նինոծմինդա քաղաքի գեղեցկության սրահներում

Նինոծմինդա քաղաքի Հանրային առողջապահական կենտրոնի աշխատակիցները անցկացրին հերթական ստուգումը քաղաքի գեղեցկության սրահներում:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց կենտրոնի սանիտարական մասով պատասխանատու Ֆլորա Բդոյանը, քաղաքի գեղեցկության բոլոր սրահներն էլ ընդհանուր առմամբ համապատասխանում են սանիտարական ստանդարտներին, բացառությամբ վերջերս բացված երեք սրահի: Վերջիններս ստացան նկատողություն առ այն, որ չեն օգտվոում համապատասխան մանրէազերծման միջոցներից:

“Մեր նպատակն է, որ հասարակական նշանակություն ունեցող բոլոր հաստատությունները հետևեն գործիքների օգտագործման կանոններին: Շատ կարևոր է հետևողական լինել գործիքների մշակման հարցում` ճիշտ կերպով կատարելով դրանց ստերիլիզացումը”,- նշեց կենտրոնի գլխավոր համակարգող Ֆլորա Բդոյանը:

Նմանատիպ ստուգումներ կենտրոնը անցկացնում է ամիսը երկու անգամ: Նինոծմինդա քաղաքում գործում են 13 գեղեցկության սրահներ` որոնցից 7-ը սպասարկում է կանանց, իսկ 5-ը տղամարդկանց:

Վրաստանի շրջաններում կոսմետիկ ծառայություններ մատուցող հաստատությունների համար պարտադիր է համարվում գրանցումը և գործիքներն ստերիլիզացնելու սարքավորումներով ապահովված լինելը: Եթե կրկին անգամ խախտվի հիգիենայի պահպանման կանոնները, ապա դա կդիտարկվի որպես վարչական խախտում և գործը կհասնի դատարան:

Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ անցկացվող այս ստուգումները բացատրվում են վիրուսների և հեպատիտ С-ի տարածման կանխարգելմամբ:

Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting