
Սաուդյան Արաբիան ապրիլին կիջեցնի նավթի գները ասիական և եվրոպական երկրների համար։
Մասնավորապես, ասիական գնորդների համար Arab Light վառելիքը կէժանանա բարելի դիմաց 0.4 դոլար։ Արդյունքում, այն կարժենա 3.5 դոլարով ավելի, քան Օման/Դուբայ նավթային զամբյուղը: Այս մասին ասվում է պետական Saudi Aramco-ի հայտարարության մեջ:
Հյուսիսարևմտյան Եվրոպայի երկրների համար հաջորդ ամսից սաուդյան նավթի գինը կնվազի մեկ բարելի դիմաց 0.2 դոլարով, իսկ միջերկրածովյան երկրների համար՝ 0.3 դոլարով՝ մեկ բարելի դիմաց։
Սակայն ԱՄՆ գնորդների համար գները չեն փոխվի։