
Սերգեյ Բրոյանը ծնվել է 1988 թվականին Սաթխա գյուղում։ 1993 թվականին տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաք, որտեղ սովորել և ավարտել է դպրոցը։ 1998 թվականին նա տեղափոխվել է Գյումրի և սովորել է Գյումրիի զինվորական դպրոցում մինչև 2002 թվականը։ Այնուհետև կրկին վերադարձել է Պերմ քաղաք։
NOR ռադիոկայանի հետ զրույցում Սերգեյը նշեց, որ տեսնելով իր քեռու տղաների հետաքրքրությունը դեպի երաժշտություն, ինքն էլ սկսեց երգել։ Նա երգել սովորել է ինքնուրույն և կարիերա սկսել առանց արտաքին օգնության։ Նա «Comedy Club»-ի անդամ է եղել և ելույթ է ունեցել այնտեղ։ Դրա հետ մեկտեղ նա եղել է «РЕАЛЬНЫЕ ПАЦАНЫ» սերիալի սցենարիստը և դերակատարը։
Սերգեյը մեզ պատմում է, որ թեև ռուսաստան տեղափոխվելիս բազմաթիվ դժվարություններ էր հաղթահարում, ամենամեծ խնդիրը լեզվի չիմացությունն էր և ֆինանսական խնդիրները, տարիների ընթացքում դրանք հաջողությամբ հաղթահարվել են։
Սերգեյը ամուսնացած է և ունի 3 աղջիկ։ Նա մասնագիտությամբ բժիշկ է։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է բժշկական ակադեմիա։ Այժմ աշխատում է Իժևսկի Առաջին հանրապետական կլինիկական հիվանդանոցում որպես գլխավոր բժշկի տեղակալ։ Սովորել է նաև նյարդաբանություն։
Սերգեյը պահպանում է կապը իր հայրենի գյուղի հետ և հաճախ այցելում է Սաթխա։ 2014 թվականին նրա եղբայրը նպատակադրված տեղադրել է խաչքար Սաթխայում։ «Եղբորս միտքն էր և նպատակ ուներ մատուռի առաջ խաչքար տեղադրել, մենք էլ ընտանիքի անդամներով ընդհանուր հայտարարի եկանք և որոշեցինք տեղադրել խաչքարը»։
Սերգեյը ունի հեղինակային 5 երգ։ Երգերը հասանելի են սոցիալական հարթակներում։ Երաժշտությունը նրա համար դարձել է հոբբի՝ միաժամանակ կրթությունը շարունակելով բժշկության ոլորտում։ Ապագայում նա մտադիր է թողարկել նոր երգեր, քանի որ մեծ արձագանք ունեցավ նրա Սաթխա գյուղի մասին երգը, այժմ ծնողների մասին երգի թողարկման ուղղությամբ է աշխատում։ Երաժշտության հարցում, երբ խորհրդի կարիք է լինում, Սերգեյը դիմում է իր վաղեմի ընկեր և ճանաչված երգիչ Արկադի Դումիկյանին։
Նրա առաջիկա նպատակն է օգնել մարդկանց որպես բժիշկ և շարունակել իր մասնագիտական զարգացումը։