Թրամփը կգնի նոր Tesla մեքենա՝ Իլոն Մասկին աջակցություն ցուցաբերելու համար

Թրամփը կգնի նոր Tesla մեքենա՝ Իլոն Մասկին աջակցություն ցուցաբերելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կգնի նոր Tesla մեքենա՝ ընկերության սեփականատեր Իլոն Մասկին աջակցելու համար։

«Վաղը առավոտյան ես գնելու եմ բոլորովին նոր Tesla՝ որպես վստահության և աջակցության քվե Իլոն Մասկի համար»,- գրել է նա Truth Social-ում:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մասկի՝ Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) գործողությունները, որը զբաղվում է կառավարական ապարատի չափերի կրճատմամբ, ԱՄՆ-ում բողոքի ցույցեր են առաջացրել Tesla-ի դեմ։ Մարտի 7-ին The Independent-ը հայտնել է, որ Մասկի կարողությունը Tesla-ի բաժնետոմսերի զգալի անկումից հետո ընդամենը մեկ օրում նվազել է 8,8 միլիարդ դոլարով: