AVERSI ընկերության տոմսերի խաղարկության ժամանակ Դիլիֆ գյուղի բնակիչը շահել է 50 000 լարի գումար

AVERSI  ընկերության   տոմսերի խաղարկության ժամանակ Դիլիֆ գյուղի բնակիչը շահել է  50 000 լարի գումար

Հունիսի 22-ին Rustavi-2 հեռուստաընկերության եթերում (19:15) AVERSI ընկերությունը անցկացրել է տոմսերի խաղարկություն, որի ժամանակ գլխավոր մրցանակը՝ 50 000 լարի գումար շահել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Դիլիֆ գյուղի բնակիչ 45-ամյա Արարատ Ենգիբարյանը:

Արարատը պատմում է, որ տեղի ունեցածը անսպասելի է եղել իր համար: Ուրախ նորությունը հայտնելուց հետո AVERSI ընկերությունը պահանջել է նրանից բանկային հաշվեհամար, որպեսզի գումարը փոխանցեն: Արարատը նշեց նաև, որ ինքը հաճախ է օգտվել AVERSI դեղատների ցանցից և 3 ամսվա ընթացքում գնել է 5000 լարի արժողությամբ դեղամիջոց:

Գլխավոր մրցանակից բացի, որը շահել է Աարարտ Ենգիբարյանը, խաղարկության 5 մասնակիցներ շահել են 10 հազարական լարի և ևս մի հոգի 25 000 լարի:

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting