Կուտակային կենսաթոշակներից օգտվել է 17085 մարդ

Կուտակային կենսաթոշակներից օգտվել է 17085 մարդ

Կենսաթոշակային համակարգի մասնակիցների թիվը ներկայումս կազմում է 1,597 միլիոն մարդ, ասվում է Կենսաթոշակային գործակալության զեկույցում:

Նույն տեղեկությունների համաձայն՝ փետրվարի դրությամբ իրենց կուտակային կենսաթոշակից ընդհանուր առմամբ օգտվել է 17085 մարդ։ Ինչ վերաբերում է թողարկված գումարի չափին, ապա հաշվետու ժամանակահատվածում որպես կենսաթոշակ տրամադրվել է 70,6 մլն լարի։

«Կենսաթոշակային ակտիվների արժեքը կազմում է 6,4 մլրդ լարի, այդ թվում՝ գոյացած եկամուտը գերազանցում է 1,54 մլրդ լարին»,- ասվում է Կենսաթոշակային գործակալության տեղեկատվության մեջ։ Հաղորդում է tv9news.ge-ն։