Առևանգել են Վրաստանի 3 քաղաքացու, որոնցից 2-ը շարունակում են մնալ անօրինական կալանքի տակ

Առևանգել են Վրաստանի 3 քաղաքացու, որոնցից 2-ը շարունակում են մնալ անօրինական կալանքի տակ

Գորիի մունիցիպալիտետի Փլավիսմանի գյուղի մոտ բռնազավթիչները ապօրինի բերման են ենթարկել Վրաստանի 3 քաղաքացու։ Այս մասին հայտնում է Պետական ​​անվտանգության ծառայությունը։ Նրանցից մեկն արդեն ազատ է արձակվել մարտի 11-ին և գտնվում է պետության կողմից վերահսկվող տարածքում, իսկ երկուսը շարունակում են մնալ անօրինական կալանքի տակ։

Միջադեպի առնչությամբ ակտիվացել է ԵՄ դիտորդական առաքելության թեժ գիծը։

«Տեղեկությունն անմիջապես հաղորդվել է Ժնևի միջազգային քննարկումների համանախագահներին և միջազգային գործընկերներին: Գործարկվել են բոլոր գործող մեխանիզմները՝ ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացիներին հնարավորինս արագ ազատելու համար: Օկուպացիոն տերությունը պատասխանատվություն է կրում Վրաստանի օկուպացված տարածքներում, ինչպես նաև օկուպացիոն գծի երկայնքով կատարված բոլոր ավերիչ գործողությունների համար»,- ասվում է տեղեկատվության մեջ:

Տարածում է «Mtavari Arkhi»-ն։