Ախալի Խուլգումոյի խնդիրներերը և լուծումները

Ախալի Խուլգումոյի խնդիրներերը և լուծումները

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ախալի Խուլգումո (Տամբովկա) գյուղը գտնվում է Նինոծմինդա քաղաքի կենտրոնից 40 կմ հեռավորության վրա՝ Փարավանա լճի ափին, լեռան ստորոտին, որտեղ գտնվում է Շաորի ամրոցը։

Ախալի Խուլգումո գյուղն ունի սոցիալական և կենցաղային տարբեր խնդիրներ, որոնցից հիմնականը ճանապարհների խնդիրն է, այժմ գյուղի ճանապարհը արտերի միջով է անցնում և ամբողջությամբ պատված է ցեխով, բարձր մեքենաները մեծ դժվարությամբ են տեղաշարժվում, փակ է նաև գյուղամիջյան ճանապարհը։

Գյուղացիները ակտիվ կերպով տեսանյութ են ուղարկում ռադիոկայան, որպեսզի լուսանբանենք գյուղի խնդիրների մասին։

«Մեքենաները չեն կարող ճանապարհով գնալ գյուղ։ Գյուղ եկող ճանապարհ չկա, ամբողջը արտերով է, ցեխ է, նույնիսկ Jeep-երը չեն գալիս գյուղ։ Գյուղի մեջի ճանապարհը բաց չէ, առաջ բուք էր լինում, չէինք ասում, որ բացեն, իսկ հիմա արդեն 4-5 օր է ճանապարհ չունենք գյուղի մեջ»,- ասում է բնակիչը։

Այսօր NOR ռադիոկայանը ճանապարհների մաքրման հարցով հեռախոսազրույց ունեցավ Տամբովկա գյուղի գյուղապետ Մասիս Աղայանի հետ, ով նշեց որ ներկա պահին ընթանում են ձնամաքրման աշխատանքներ ինչպես գյուղ տանող ճանապարհի, այնպես էլ գյուղամիջյան։

Նշենք նաև, որ գյուղի բնակիչները և ականատեսները հայտնում են, որ վատ իրավիճակում է գտնվում գիշերային լամպերի հոսանքալարերը, որոշները ուժեղ քամու հետևանքով պոկվել են և ընկել գետնին, ինչպես նաև վատ վիճակում է մինի մարզադաշտի ցանկապատները, որոնք նույնպես պոկված են։

Իսկ ինչ վերաբերում է գիշերային հոսանքալարերի պոկվելուն, NOR ռադիոկայանը կապ հաստատեց կոմունալ ծառայության պետ Անդրանիկ Բդոյանի հետ, ով նշեց, որ ճանապարհները բացվելուն պես կզբաղվեն այս հարցով, իրենք պատրաստ են։

Տեսանյութ․

Տեսանյութ․

Տեսանյութ․