Ախալքալաքիիում անցկացված շախմատի բաց առաջնությունում Դավիթ Սահակյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
Հունիսի 21-ին Ախալքալաքի քաղաքի շախմատի դպրոցում Ախալքալաքիի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների նախաձեռնությամբ անցկացվեց շախմատի բաց մրցաշար: Նմանատիպ մրցաշար առաջին անգամ էր անցկացվում երկու մունիցիպալիտետների միջև:
Նինոծմինդան ներկայացնող 13 շախմատիստից 5-ը Նինոծմինդայի մարզական դպրոցի շախմատի խմբակի սաներն էին: Նինոծմինդայի ամենաավագ մասնակիցը 80 տարեկան էր:
Մրցաշարը անցկացվեց շվեյցարական համակարգով՝ 7 փուլով: 7 մասնակիցներից 6-ին հաղթելով Դավիթ Սահակյանը գրավեց առաջին հորիզոնականը:
Դավիթը 15 տարեկան է, սովորում է 9-րդ դասարանում: Նա արդեն 8 տարի է հաճախում է շախմատի խմբակ: Մասնակցել է տարբեր մրցաշարերի և զբաղեցրել առաջատար հորիզոնականներ:
Հաղթողները պարգևատրվեցին դիպլոմներով և արժեքավոր մրցանակներով:
Մանրամասները լսեք ստորև տեղադրված նյութում.
Անահիտ Զալալյան