Կյանքից անժամանակ հեռացավ Զոյա Գրիգորի Պոդոսյանը, ծնված 1963 թվականին Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղում, ամուսնացած էր Հայաստանի Հանրապետությունում ՝ Հոկտեմբերյանում
Հարազատները խորը վիշտ են ապրում իրենց սիրելի Զոյայի անդառնալի կորստի կապակցությամբ և ցավակցում են ընտանիքին:
Հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 14-ին Հոկտեմբերյանում.
Աշխարհիս մեջ ես էլ մե օր կանցնեմ անդարձ ու կերթամ,
Ես չեմ նայի, չեմ պահանջի ես փառք ու վարձ— ու կերթամ։
Իմ կյանքում ես էն գլխեն իմացա,
Որ աշխարհում փուչ է ամեն երազ ու լաց — ու կերթամ։
Էն էլ, որ ես իմ վառ սրտով ու կարոտով սիրեցի —
Քամուն կտամ, կմոռանամ ամեն մի հարց — ու կերթամ։
Ու գոզալի պատկերքը վառ, դեմքը մախմուր ու անուշ
Կմոռանամ… կառնեմ խոնավ, հողե մի բարձ ու կերթամ։
Կյանքիս նման հեռու մարդիկ, անանուն ու անծանոթ,
Ձե՛զ կթողնեմ երգերս այս՝ կյանքս երազ — ու կերթամ։