Ավելացել , թե՞ կրճատվել է անասունների գլխաքանակը Նինոծմինդայում

Ավելացել , թե՞ կրճատվել  է անասունների գլխաքանակը Նինոծմինդայում

Այսօր՝ մարտի 12-ին, NOR ռադիոկայանը փորձեց պարզել թե 2023 թվականի համեմատ 2024 թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը ինչքանով է ավելացել կամ պակասել։ Այս հարցով դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարան։ Չնայած մենք դիմեցինք քաղաքապետարանի տարբեր ծառայություններ, բայց այդպես էլ անասունների գլխաքանակի մասին մեզ տեղեկություն չտվեցին։

Այս դեպքում NOR ռադիոկայանը տեղեկություն փնտրեց այլ աղբյուրներից.

Ամբողջ Վրաստանի մասշտաբով ըստ Geostat-ի տվյալների՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը նախորդ տարվա համապատասխան ցուցանիշի համեմատ նվազել է 3,4 տոկոսով և կազմել 887,6 հազար գլուխ։

2022 թվականին Նինոծմինդայի շրջանում կովերի գլխաքանակը կազմել է 32 810, իսկ 2023 թվականին՝ 34 212, մեկ տարվա ընթացքում ավելացել է 1402 կով։ Իսկ 2024-ի Նինոծմինդայի մունիցիպալիտետի տվյալները դեռ հայտնի չեն։

Արդյո՞ք կաթի ցածր գները կրճատել են կենդանիների գլխաքանակը Նինոծմինդայում. Ինֆոգրաֆիկա