Ջավախք-Ավտոգզա ճանապարհաշինական ընկերությունը սկսել է վերանորոգել իր իսկ բարեկարգած ճանապարհը:
Նինոծմինդա-Օրլովկա ավտոճանապարհի այն հատվածը, որտեղ մասնակի վերանորոգում էր անցկացվել, և ամբողջությամբ ասֆալտապատվել էր , 40 օր էլ չդիմացավ:Վերանորոգված մասը նորից շարքից դուրս է եկել, ճանապարհին գոյացել են փոսեր , որոնք դժվարեցնում են երթևեկությունը: Ճանապարհաշինական ընկերությունը նորից սկսել է վերանորոգել ճանապարհի այս հատվածը:
Տաքսիստների կարծիքով այս ամենի պատճառը կատարված անորակ աշխատանքն է:Նաև տեսակետ կա, որ խնդիրը առաջանում է ճանապարհի այս հատվածի հողի հիմքի պատճառով:Նշենք նաև, որ ռադիո Նորը անդրադարձել էր տվյալ խնդրին: