
Ժդանովականի արարողության տան վերանորոգման համար հայտարարվել է տենդեր։ Տենդերը հայտարարվել է 2025 թվականի փետրվարի 25-ին։ Ամբողջական գումարը 39.407.00 լարի է։ Գումարը հատկացվելու է տեղական ինքնակառավարման բյուջեից։
Նշենք, որ տենդերների էջում հայտարարված մրցույթում՝ Ժդանովականի արարողության տան վերանորոգման փոխարեն գրված է Ժդանովականի մշակույթի տան վերանորոգում։ Այնուհետև Ժդանովական գյուղի ներկայացուցիչ Հովսեփ Անտանոսյանից տեղեկացանք, որ խոսքը վերաբերում է արարողությունների տանը, այլ ոչ թե մշակույթի տանը։
NOR ռադիոկայանը կհետևի ընթացքին։
Նկարը արխիվից
Նշենք, որ Ժդանովականի արարողությունների տունը պատրաստ է եղել շահագործման 2021 թվականի հոկտեմբեր ամսին, իսկ աշխատանքները սկսվել էին հուլիսի սկզբին եւ այն իրականացնում էր Հրանտ Գրիգորյանին պատկանող «შპს მეგობრობა 5» շինարարական ընկերությունը՝ Ախալքալաքից: