
Եվրախորհրդարանը Ուկրաինային սատարող նոր բանաձեւ է ընդունել։
Փաստաթղթին կողմ է քվեարկել 442 պատգամավոր, դեմ՝ 98, ձեռնպահ՝ 126:
Բանաձեւի համաձայն՝ Եվրամիությունն այժմ Ուկրաինայի գլխավոր ռազմավարական դաշնակիցն է եւ պարտավոր է աջակցել երկրին պաշտպանվելու իրավունքի հարցում։
«Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշման հստակ փոփոխությունից հետո, որը ներառում էր բացահայտորեն մեղադրել Ուկրաինային շարունակվող պատերազմի համար, Եվրամիությունը և նրա անդամ երկրներն այժմ Ուկրաինայի հիմնական ռազմավարական դաշնակիցներն են և պետք է պահպանեն իրենց դերը որպես նրա ամենամեծ դոնորը», – ասվում է բանաձևում։
Փաստաթղթի համաձայն՝ Եվրախորհրդարանի պատգամավորները ողջունում են 30-օրյա հրադադարի առաջարկը։ Նրանք ակնկալում են, որ Ռուսաստանը կհամաձայնի հրադադարի, որից հետո կդադարեցնի հարձակումները Ուկրաինայի բնակչության և ենթակառուցվածքների վրա։
Բանաձևը նաև համաձայնում է, որ Եվրամիությունը պետք է նպաստի Ուկրաինային անվտանգության ամուր երաշխիքներ տրամադրելուն՝ ռուսական հետագա ագրեսիան զսպելու համար:
Եվրախորհրդարանի պատգամավորները նաև կտրականապես դեմ են Ուկրաինայի ղեկավարությանը շանտաժի ենթարկելու ցանկացած փորձի։
Բանաձեւում նշվում է նաեւ, որ եվրոպական անվտանգության շուրջ բանակցությունները չեն կարող տեղի ունենալ առանց Եվրամիության ներկայության, ինչպես նաեւ քննարկվում է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցը։ Եվրախորհրդարանի պատգամավորները համաձայն են, որ Ուկրաինայի ապագան Եվրամիությունում է։