Հունիսի 26-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի կանանց սենյակում հանրային պաշտպանի տեղակալ Եկատերինե Սխիլաձեն անցկացրեց տեղեկատվական հանդիպում գենդերային հավասարության և կանանց իրավունքների մասին:
Հանդիպման ընթացքում խոսվեց շրջաններում առկա հիմնական խնդիրների մասին:Քննարկվեցին վաղ ամուսնությունների և ընտանեկան բռնության թեմաները:Հանդիպմանը ներկա էին գամգեոբայի աշխատակիցները, Սամցխե-Ջավախեթիում օմբուդսմենի ներկայացուցիչները և գենդերային հավասարության դեպարտամենտի ներկայացուցիչները: Հիմնական խնդիրներից մեկը մինչ օրս մնում է անտեղյակությունը: Հանրային պաշտպանի տեղակալ Եկատերինե Սխիլաձեն նշեց, որ Վրաստանում հիմնական խնդիրներն են ընտանիքում կնոջ հանդեպ բռնությունը և վաղ ամուսնությունները:
Խոսվեց նաև այն մասին թե շրջաններում այս ուղղությամբ ինչ աշխատանքներ են տանում ոստիկանությունը և թեժ գիծը:Նման հանդիպումներ հաճախ են ացկացվում: Մանրամասները պատմեց հանրային պաշտպանի տեղակալ Եկատերինե Սխիլաձեն:
Անահիտ Զալալյան