Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի 29 աստիճանի

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի 29 աստիճանի

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում մարտի 14-16-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։

Գործակալության տվյալներով՝ առաջիկա օրերին Վրաստանում կպահպանվի տաք ու չոր եղանակ։

«Թբիլիսիում սպասվում է տաք և չոր եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +24, +26 աստիճան։

Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) եղանակը կլինի տաք և չոր: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +25, +27 աստիճան տաքություն։

Արեւմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում (Զեստափոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) սպասվում է տաք և չոր եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +27, +29 աստիճան տաքություն։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +15, +17 աստիճան», – ասված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։