Եվրոպական միության և Վրաստանի միջև ասոցացիայի թեմայով քննարկում.
Հունիսի 26-ին Նինոծմինդա քաղաքի ՙՙՋավախքի ողջամիտ հասարակություն՚՚ հասարակական կազմակերպության գրասենյակում ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամը կազմակերպել էր հանդիպում հանրության ներկայացուցիչների հետ:Հանդիպմանը քննարկվեցին հետևյալ հարցերը.Շրջանից գյուղատնտեսական ապրանքների Եվրոպա արտահանումը, տեղական արտադրության ադապտացիայի հարցը և ինչ ուղղությամբ պետք է զարգանա գյուղատնտեսությունը:Հարցին, թե ինչն է հանդիսանում արգելք տեղական ֆերմերներին Եվրոպական շուկա դուրս գալու համար, Կախա Գոգոլաշվիլին պատասխանեց, որ Եվրոպական շուկա դուրս գալու համար նախ անհրաժեշտ է, որ արտադրանքը համապատասխանի եվրոպական չափանիշներին,լինի որակյալ,և գնային առումով մրցունակ: Բացի այդ, պետք է անցկացնել մարքեթինգ և ուսումնասիրել շուկան:
Հանդիպման մասին ավելի մանրամասն խոսեցինք ռազմավարական և միջազգային հետազոտությունների Վրաստանյան հիմնադրամի նախագահ Կախա Գոգոլաշվիլիի հետ: