Այս օրերին Հայաստանի Հանրապետության Հանքավանի “Արագած” ճամբարում հանգստանում են թվով 100 երեխաներ, ովքեր եկել են Ախալքալաքիից, Ախալցիխեից, Ծալկայից,Նինոծմինդայից և Դամալայից:
Երեխաներին ուղեկցում են Սամցխե-Ջավախեթիից եկած մի քանի խմբավարներ, ինչպես նաև Ախալքալաքիի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը: Երեխաները ճամբարում հանգստանալու և հագեցած ու անմոռանալի 20 օրեր են անցկացնելու : Իսկ թե ում կողմից է կազմակերպվում և որերրորդ տարին է իրականացվում այս ծրագիրը, այդ մասին ես խոսեցի Հոգևոր Հովիվ Տեր Տաթև Մարուքյանի հետ: Մանրամասնները մեր ռեպորտաժում:
Ռադիո Նոր-ի կամավոր Հրաչուհի Թովմասյան