
Կրկին խոսակցություններ են շրջանառվում, որ հնարավոր է գազաֆիկացվի Գորելովկայի գյուղական համայնքը։
Այս հարցով NOR ռադիոկայանը կապ հաստատեց SJGC գազաբաշխիչ ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանի հետ՝ պարզելու գազաֆիկացման մասին խոսակցությունների ճշգրտությունը։
Մեր այն հարցին, թե արդյոք նմանատիպ խոսակցությունները համապատասխանում են իրականությանը և նախատեսվում են գյուղերում գազամատակարարման աշխատանքներ, Բերիկյանը պատասխանեց.
«Մենք այժմ հովանավորների և ժողովրդի հետ սկսել ենք քննարկումներ, որոնք դեռ նախնական փուլում են և տեսնենք, ինչ կլինի։ Քանի որ Գորելովկայի և Ժդանովական գյուղերի համար նախատեսված բյուջեն բավականին մեծ է, ամբողջությամբ մեր ուժերով չենք կարողանա իրականացնել։ Եթե ժողովրդից համաձայնություն լինի և ունենանք համատեղ ծրագիր, ապա, չնայած շինարարական աշխատանքներ չենք կատարի, նախապատրաստական աշխատանքներ, սակայն, կլինեն»,– ասաց Վրեժ Բերիկյանը։
Հիշեցնենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի 8 գյուղեր՝ Ժդանովական, Գորելովկա, Օրլովկա, Սամեբա, Եֆրեմովկա, Վլադիմիրովկա, Ախալի Խուլգումո և Փարվանա դեռ գազաֆիկացված չեն: