
Եվրամիությունը պատժամիջոցների ցուցակից հանել է Ռուսաստանի չորս քաղաքացիների՝ ՌԴ սպորտի նախարար Միխայիլ Դեգտյարյովին, օլիգարխ Ալիշեր Ուսմանովի քրոջը՝ Եվրոպական հրեական կոնգրեսի նախկին ղեկավար Գյուլբահար Իսմայիլովային, ինչպես նաև գործարարներ Վյաչեսլավ Մոշե Կանտորին և Վլադիմիր Ռաշևսկուն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ դեսպանները ևս վեց ամսով երկարացրել են հակառուսական պատժամիջոցները՝ հաղթահարելով Հունգարիայի վետոն։ Բուդապեշտը պնդում էր մի քանի անձանց պատժամիջոցների ցուցակից հանելու հարցում՝ վետոյի վերացման դիմաց։ Հունգարիան նաև ցանկացել է Միխայիլ Ֆրիդմանին հանել ցուցակից, սակայն նա, ի վերջո, մնացել է պատժամիջոցների ցանկում։
Պատժամիջոցների երկարաձգման վերջնաժամկետը մարտի 15-ն էր, այժմ դրանք երկարացվել են մինչև սեպտեմբերի 15-ը։