
Թբիլիսիի կենտրոնում գնդակահարել են հանցագործ աշխարհի ազդեցիկ ղեկավարներից մեկի՝ Մերաբ Սուխումսկու եղբորը՝ Լևան Ջանգվելաձեին, հայտնում է Mtavari Arkhi հեռուստաընկերությունը։
«Ուրբաթ ուշ երեկոյան Վակե թաղամասում օրենքով գող Մերաբ Ջանգվելաձեի եղբորը՝ Լևան Ջանգվելաձեն, մի քանի անգամ կրակել են Ճավճավաձեի պողոտայի հետիոտնային անցումում, ըստ առկա տեղեկությունների՝ Լևան Ջանգվելաձեն մի քանի օրով ժամանել է Թբիլիսի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հեռուստաընկերության տվյալներով՝ միջադեպի ժամանակ տուժել է նաեւ մեկ անցորդ, ում դիպել է գնդակը։ Վիրավորը տեղափոխվել է կլինիկա և շաբաթ օրը դուրս է գրվել։
Սպանվածի ծանոթները վրացի լրագրողներին ասել են, որ սպանության հնարավոր պատճառը բիզնես հարցի շուրջ վեճն է։