
ԱՄՆ-ի հարավային և կենտրոնական նահանգներում տորնադոների հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ։
Աղետի զոհեր են գրանցվել Միսսուրի, Արկանզաս, Տեխաս և Օկլահոմա նահանգներում: Այս նահանգներում կանխատեսվում են էլ ավելի վատ եղանակային պայմաններ։ Ջրհեղեղի նախազգուշացում է հայտարարվել Կենտրոնական Միսիսիպիի, Արևելյան Լուիզիանայի և Արևմտյան Թենեսիի նահանգներում:
Միևնույն ժամանակ, Ջորջիայի նահանգապետը արտակարգ դրություն է հայտարարել, քանի որ սպասվում է, որ եղանակային վտանգավոր պայմանները կհասնեն նահանգ։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ սպասվում է կարկուտ, ուժեղ քամի, ջրհեղեղ։