
ԱՄՆ-ին պատուհասած փոթորկի զոհերի թիվը հասել է 36-ի։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք ակտիվորեն հետևում ենք ուժեղ տորնադոներին և փոթորիկներին, որոնք ազդել են Հարավային և Միջին Արևմուտքի շատ նահանգների վրա՝ սպանելով 36 անմեղ մարդկանց»,-գրել է նա Truth Social-ի իր էջում:
Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ աղետի զոհ են դարձել Ալաբամա, Արկանզաս, Միսսուրի, Կանզաս, Միսիսիպի, Օկլահոմա և Տեխաս նահանգների բնակիչներ։
Թրամփը հավելել է, որ ԱՄՆ Ազգային գվարդիայի ստորաբաժանումները տեղակայվել են Արկանզասում՝ ոչնչացման հետևանքները վերացնելու և տեղական իշխանություններին օգնելու համար։
Associated Press-ի փոխանցմամբ՝ աղետից, որը առաջացրել է տորնադոներ, փոշու փոթորիկներ և ավելի քան 100 անտառային հրդեհներ, տուժել է մի տարածք, որտեղ ապրում է ավելի քան 100 միլիոն մարդ։ shantnews.am