
Նինոծմինդայում մունիցիպալիտետի մասշտբով ակտիվորեն տեղի են ունենում հարսանեկան արարողություններ: NOR ռադիոկայանը հարցում անցկացրեց բնակիչների շրջանում՝ պարզելու նրանց կարծիքը, թե ինչ են նախընտրում՝ ավանդական հարսանիք, թե ամուսնական ճամփորդություն:
Բնակիչների կողմից հնչեցին տարբեր կարծիքներ, ոմանց համար ավանդական հարսանիքը պարտադիր և կարևոր է, ոմանք էլ նշեցին, որ երկուսն էլ ծախսատար են բայց՝ հիշարժան։ «Իհարկե հարսանիք, այն մի անգամ է լինում, իսկ ճամփորդության երբ որ ցանկանաս, կարող ես գնալ։ Հարսանիքը պարտադիր է»,- նշեց մեկ այլ բնակիչ։
Բնակիչներից ոմանք էլ նշում են, որ հարսանիք են արել և շատ ծախսատար է եղել և մտածում են ճամփորդության գնալը ավելի լավ կլիներ։
Մանրամասները աուդիոնյութում