
Նինոծմինդայի մունիցիպալիտետում կամաց – կամաց մեկնարկում են գարնանային աշխատանքները՝ մասնավորապես հացահատիկային մշակաբույսերի ցանքը:
Գարնան բացվելուն պես՝ գյուղացին առաջին աշխատանքը, որ կատարում է, գարնանացանն է։
Ըստ Նինոծմինդա քաղաքի բնակիչների՝ հացահատիկային մշակաբույսերի գինը տատանվում է 1-1,20 լարիի սահմաններում։ Հստակ գինը հայտնի կլինի այն ժամանակ, երբ սկսվի մասշտաբային ցանքը։
Այսօր փորձեցինք պարզել, թե որքան արժեն հացահատիկները Նինոծմինդայի մունիցիպալիտետում։
Գարու գինը տատանվում է 80 թեթրիից 1 լարիի սահմանում,
Ցորենը 1 լարի է,
Վարսակը (ուլաֆ) 1,20 լարի։