Քանի՞ երկիր կարելի է առանց վիզայի ճանապարհորդել վրացական անձնագրով

Քանի՞ երկիր կարելի է առանց վիզայի ճանապարհորդել վրացական անձնագրով

2025 թվականի Հենլիի անձնագրային ինդեքսի համաձայն՝ Վրաստանն ունի ամենահզոր անձնագիրը տարածաշրջանի երկրներից։

Ավելի կոնկրետ՝ վրացական անձնագրով 122 երկիր հնարավոր է առանց վիզայի ճանապարհորդություն, ինչը, ըստ վերջին թարմացման, երկիրը բարձրացրել է վարկանիշային աղյուսակում երկու հորիզոնականով և զբաղեցրել 42-րդ տեղը։

Անձնագրային հզորությամբ Վրաստանին հաջորդում են Թուրքիան և Ռուսաստանը։ Վերոնշյալ երկրները 114 երկիր առանց վիզայի ճանապարհորդության վարկանիշում զբաղեցնում են 45-րդ տեղը։

Ինչ վերաբերում է մնացած երկրներին, ապա Ադրբեջանը զբաղեցնում է 67-րդ տեղը 70 երկիր առանց վիզայի ռեժիմով: Վարկանիշային աղյուսակում նրան հաջորդում է Հայաստանը՝ 70-րդ տեղում և առանց վիզայի 67 երկիր։

Henley Passport Index-ի վարկանիշը ցույց է տալիս, թե որ երկրի քաղաքացիները կարող են որոշակի երկիր մեկնել առանց վիզայի: Վարկանիշը կազմվել է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի տվյալների հիման վրա և ներառում է 199 անձնագիր և 227 երկիր։ Փոխանցում է tv9news.ge-ն։