Գերմանիան ևս 300 միլիոն եվրո կհատկացնի Սիրիային և տարածաշրջանին աջակցելու համար

Գերմանիան ևս 300 միլիոն եվրո կհատկացնի Սիրիային և տարածաշրջանին աջակցելու համար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն ընդգծել է Սիրիայում ներառական քաղաքական գործընթացի անհրաժեշտությունը և ասել, որ Գերմանիան լրացուցիչ 300 միլիոն եվրո կհատկացնի երկրին և տարածաշրջանին աջակցելու համար:

«Սիրիայի խաղաղ ապագան հնարավոր է միայն ներառական քաղաքական գործընթացի միջոցով: Անցումային կառավարությունը ոչ միայն պետք է ամբողջությամբ հետաքննի հարյուրավոր խաղաղ բնակիչների դեմ կատարված սարսափելի հանցագործությունները և պատասխանատվության ենթարկի մեղավորներին, այլ նաև ապահովի իր անվտանգության ապարատի տարբեր դերակատարների վերահսկողությունը», – ասել է Բերբոքը Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես: