Ռուսաստանին վստահել չի կարելի. մենք պետք է աջակցենք Ուկրաինային. Կայա Կալլաս

Ռուսաստանին վստահել չի կարելի. մենք պետք է աջակցենք Ուկրաինային. Կայա Կալլաս

Ռուսաստանին չի կարելի վստահել,- այս մասին Բրյուսելում հայտարարել է արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի ավարտին Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը:

Նրա խոսքով՝ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները պաշտպանում են 30-օրյա հրադադարի առաջարկը, ինչպես նաև նշել են, որ «գնդակն այժմ Ռուսաստանի դաշտում է»։

«Սեղանի շուրջ բոլորը հասկանում են, որ Ռուսաստանին չի կարելի վստահել, նրանք օգտագործում են այս հնարավորությունը՝ ամենատարբեր պահանջներ ներկայացնելու համար»,- ասել է Կալլասը։

Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինային 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն հատկացնելու հարցը լայն քաղաքական աջակցություն է ստացել։