Սպիտակ տունը հայտնել է, թե ինչ կարող են քննարկել Պուտինն ու Թրամփը

Սպիտակ տունը հայտնել է, թե ինչ կարող են քննարկել Պուտինն ու Թրամփը

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը, ամենայն հավանականությամբ, առաջիկա հեռախոսազրույցի ժամանակ կբարձրացնեն հնարավոր անձնական հանդիպման թեման, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյային։

Նշվում է, որ պաշտոնյան այս խոսակցությունն անվանել է բանակցությունների բնական հաջորդ քայլ։

«Թրամփի և Պուտինի անձնական հանդիպման հարցը, ամենայն հավանականությամբ, կբարձրացվի նրանց զրույցի ընթացքում»,- ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։