Կյանքից հեռացել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը

Կյանքից հեռացել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը

Կյանքից հեռացել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ երգիչ Բեդրոս Կիրկորովը:

Հիշեցնենք՝  անցյալ տարի 92-ամյա Բեդրոս Կիրկորովը ծանր վիճակում տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք. բժիշկները թոքերի այտուց էին ախտորոշել։

2023 թվականին բժիշկները նրա մոտ ախտորոշել էին սրտի իշեմիկ հիվանդություն: Փոփ թագավորի հոր սրտին ռիթմավար էր տեղադրվել։

Բուլղարահայ երգիչը պատմել էր, որ Կիրկորովներն էթնիկ հայեր են, որոնք, Հայոց ցեղասպանությունից փախչելով, սփռվել են աշխարհով մեկ: Նրանցից որոշ ընտանիքներ, ինչպես Բեդրոս Կիրկորովի ընտանիքը, հայտնվել են Բուլղարիայում, որոշները՝ Ռումինիայում և Ֆրանսիայում: