Թբիլիսիի ավտոմոբիլային յուղերի, պահեստամասերի և աքսեսուարների «Էլիավա» շուկայում բռնկած հրդեհը մարել են շուրջ 20 հրշեջ բրիգադներ:
Հուլիսի լույս 3-ի գիշերը Թբիլիսիի «Էլիավա» շուկայի տարածքում, որտեղ գտնվում են շինանյութեր, այլ ապրանքներ վաճառող հարյուրավոր օբյեկտներ, տեղի է ունեցել հրդեհ: Ներկայումս բռնկման օջախն արդեն տեղափակված է՝ հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ:
Էլիավայի շուկայում հրդեհի հետևանքով 2300 քմ տարածք է այրվել: Վրաստանի ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների վարչության տվյալով՝ այրվել են անվադողեր և ներկեր: Հրդեհի չեզոքացման համար 30 հրշեջ-փրկարարական ջոկատ և 150 փրկարար է աշխատել: ՆԳՆ-ն հրդեհի փաստով հետաքննություն է սկսել՝ Վրաստանի ՔՕ-ի 187 հոդվածով՝ ուրիշի ապրանքի վնասում կամ ոչնչացում, որը շոշափելի վնաս է հասցրել:
Քաղաքապետարանից հայտնել են, որ շուկայի ապրանքի մեծ մասը փրկվել է: Վնասի չափի հաշվարկներից հետո ծրագրված է սեփականատերերի հետ հանդիպում հետագա քայլերը քննարկելու համար: