Եվրոպական խորհրդարանի նախագահը կոչ է անում ընդլայնել ԵՄ-ն

Եվրոպական խորհրդարանի նախագահը կոչ է անում ընդլայնել ԵՄ-ն

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան կարծում է, որ Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այդ թվում՝ ընդունելով Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկաններին՝ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում աճող լարվածության պայմաններում: Այս դիրքորոշումը նա հայտնել է Euractiv պորտալին տված հարցազրույցում:

Նա ասել է, որ ԵՄ-ն պետք է «օգտվի պահից և ընդլայնվի», քանի որ «ԱՄՆ-ի ազդեցությունը համաշխարհային ասպարեզում նվազում է»:

Մեցոլան համայնքի հնարավոր ընդլայնումն անվանել է «աշխարհաքաղաքական անհրաժեշտություն»՝ զգուշացնելով, որ եթե ԵՄ-ն չկարողանա ինտեգրել Ուկրաինան, Մոլդովան և Արևմտյան Բալկանները, «մյուսները կլրացնեն դատարկությունը»։ Փոխանցում է shantnews.am-ը։