
Ռուսաստանում վարորդական իրավունք ստանալու համար քննություն հանձնելը դարձել է ավելի դժվար, ավելի թանկ եւ ավելի երկար, ուստի ավելի մեծ թվով ռուսաստանցիներ են մեկնում արտերկիր՝ վարորդական իրավունք ստանալու համար Վրաստանում, Հայաստանում, Թաիլանդում, Թուրքիայում, Բելառուսում կամ Ղրղզստանում: Այս երկրներում քննություններն ավելի հեշտ են, իսկ գործընթացը՝ ավելի արագ ու էժան։
Ի տարբերությւոն Ռուսաստանի, որտեղ պետք է սովորել ավտոդպրոցում, քննություններ հանձնել եւ նյարդայնանալ գործնական վարման համար, արտասահմանյան շատ երկրներում կարելի է պարզապես գնալ եւ քննություն հանձնել առանց ուսանելու, գրել է cher-poisk-ը։
Քննությունները հաջող հանձնելուց եւ արտասահմանյան վարորդական իրավունք ստանալուց հետո բավական է վերադառնալ Ռուսաստան եւ փոխել այն ռուսական վկայականով։ tv9news.ge