
Համաշխարհային երջանկության զեկույցի հրապարակման համաձայն՝ Ֆինլանդիան ութերորդ տարին անընդմեջ ճանաչվել է ամենաերջանիկ երկիրը, երկրորդ տեղում Դանիան է, երրորդում՝ Իսլանդիան, 66-րդը՝ Ռուսաստանը, 111-րդը՝ Ուկրաինան։
Համաձայն 2024 թվականի համաշխարհային երջանկության զեկույցի՝ լավագույն եռյակում, ինչպես 2023 թվականին, բոլոր սկանդինավյան երկրներն էին։
Փաստաթղթի համաձայն՝ ամենաերջանիկ երկրների առաջին տասնյակում ներառվել են նաև Շվեդիան, Նիդերլանդները, Կոստա Ռիկան, Նորվեգիան, Իսրայելը, Լյուքսեմբուրգը և Մեքսիկան։ Ըստ զեկույցի՝ Միացյալ Նահանգները զբաղեցրել է 24-րդ տեղը։