Ֆուտբոլային խաղից առաջ Կոբախիձեն և Փաշինյանը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Ֆուտբոլային խաղից առաջ Կոբախիձեն և Փաշինյանը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և իր հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանը Երևանում երկու երկրների հավաքականների ֆուտբոլային խաղից առաջ կայացած հանդիպմանը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ կողմերը նշել են «Հարավային Կովկասում խաղաղության և կայունության առանձնահատուկ նշանակությունը»։ Կոբախիձեն իր հերթին ասել է, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։

«Սա պատմական քայլ է տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության համար»,- ընդգծել է նա։

Մյուս թեմաները ներառել են Վրաստանի և Հայաստանի ռազմավարական գործընկերության օրակարգային հարցեր՝ համագործակցություն առևտրի, տնտեսական, տրանսպորտային և մշակութային ոլորտներում։

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր կհանդիպի Հայաստանի հավաքականի հետ։ Խաղը կկայանա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում։

Հանդիպմանը ներկա կլինեն Կոբախիձեն և Փաշինյանը։ newsgeorgia.ge