Թբիլիսիում բնակարանների վաճառքը նվազել է 5%-ով

Թբիլիսիում բնակարանների վաճառքը նվազել է 5%-ով

2025 թվականի փետրվարին Թբիլիսիում իրականացվել է 3185 գործարք, ինչը տարեկան կտրվածքով կրճատվել է 5%-ով։ Մասնավորապես, անցյալ տարվա փետրվարին Թբիլիսիում վաճառվել է 3358 բնակարան։

TBC Capital-ի ուսումնասիրության համաձայն՝ գները մի փոքր աճել են՝ 1%-ով, իսկ 2025 թվականի փետրվարին 1 քմ-ի միջին կշռված գինը կազմել է 1222 դոլար։ Սա այն դեպքում, երբ 2024 թվականի փետրվարին այն 1202 դոլար էր։

«Շուկայի ծավալը հասել է 253 միլիոն դոլարի և տարեկան նվազել 6%-ով», ասվում է TBC Capital-ի անշարժ գույքի շուկայի հետազոտության մեջ։