Կասֆալտապատվի Ջիգրաշեն գյուղ տանող ճանապարհի 1100 մետր հատվածը

Կասֆալտապատվի Ջիգրաշեն գյուղ տանող ճանապարհի  1100 մետր հատվածը

՛՛Ջավախք-ԱվտոԳզա՛՛ ճանապարհաշինական ընկերությունը սկսել է կենտրոնական մայրուղուց դեպի Ջիգրաշեն գյուղ տանող 1100 մետր ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները:

Նախագիծը ֆինանսավորվում է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից: Նշված ճանապարհահատվածի ասֆալտապատման համար նախատեսված է ավելի քան 499, 009 լարի գումար:

Ջիգրաշեն գյուղի բնակիչները մեզ հետ զրույցում իրենց ուրախությունն արտահայտեցին ասֆալտապատման առթիվ, սակայն նշեցին, որ էլ ավելի ուրախ կլինեին, եթե իրենց գյուղի ճանապարհը ոչ թե մասամբ, այլ ամբողջությամբ ասֆալտապատվեր: Նշենք, որ ամբողջությամբ ասֆալտապատելու համար վերոնշյալ 1100 մետրից բացի մնում է 300 մետր ճանապարհահատված:

Ներկայումս տարվում են հողային աշխատանքներ: ՛՛Ճանապարհահատվածի հողածածկույթը այնքան էլ բարենպաստ չէ և քարքարոտ է: Ասֆալտապատման համար կպահանջվի երկու շաբաթ ժամանակ՛՛,- նշեց ՛՛Ջավախք-ԱվտոԳզա՛՛ ճանապարհաշինական ընկերության ղեկավարի տեղակալ Գեորգի Ինասարիձեն:

Մանրամասները լսեք ստորև տեղադրված ռեպորտաժում.

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting