
Գերմանիայում ձերբակալել են Վրաստանի քաղաքացուն, ով փորձել է այրել կնոջը։
Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գերա քաղաքում 46-ամյա Թենգիզ Կաքիաշվիլին դեռևս չպարզված հեղուկ է լցրել կնոջ վրա և այրել նրան, դա տեղի է ունեցել տրամվայը նտելուց հետո։ Ուղևորները սեղմել են վթարային կանգառի կոճակը, իսկ տրամվայի վարորդը հրդեհը մարել է կրակմարիչով։
Կնոջը այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց։ Նրա ամուսինը փախել է նրան փրկելու քաոսի ժամանակ, սակայն ավելի ուշ ներկայացել է ոստիկանություն: