
Փետրվարի վերջին ձյան առատ տեղումներից հետո Գուրիայի շրջանի կարիքները հոգալու համար պետական պահուստային ֆոնդից հատկացվել է մոտ 2,6 մլն լարի (927,4 հազար դոլար)։ Համապատասխան հրամանը ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Հատկացված գումարը կբաշխվի Գուրիայի բոլոր երեք մունիցիպալիտետների միջև։
Օզուրգեթի-1 228 062 լարի, Չոխաթաուրի-794 968 լարի, Լանչխութի-546 018 լարի։
Գուրիան ամենաշատը տուժել է տարերքներից անցած ամիս: Տեղի բնակիչները մի քանի օր բառացիորեն մնացել են ձյան մեջ առանց ջրի, գազի, լույսի, սննդի և դեղորայքի:
Իշխանությունները խոստացել են վերականգնել ձյան պատճառով փլուզված բոլոր տները, իսկ վերականգնման անհնարինության դեպքում քաղաքացիներին ապահովել այլընտրանքային բնակարաններով։
Վերջին շաբաթներին մարզում աշխատում է վնասի գնահատման հանձնաժողովը։ newsgeorgia.ge