Եվրամիությունը ուժեղացնում է աջակցությունը Վրաստանի քաղաքացիական հասարակությանը և անկախ լրատվամիջոցներին

Եվրամիությունը ուժեղացնում է աջակցությունը Վրաստանի քաղաքացիական հասարակությանը և անկախ լրատվամիջոցներին

«Մենք ուժեղացնում ենք աջակցությունը ինչպես քաղաքացիական հասարակությանը, այնպես էլ անկախ լրատվամիջոցներին: Բացի առկա աջակցությունից, հավելյալ 15 մլն եվրո է հատկացվել քաղաքացիական հասարակությանը»,- ասել է Բրյուսելում Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Անիտա Հիփերը՝ ի պատասխան «interpressnews»-ի հատուկ թղթակցի հարցին։

Նա ասել է, որ Եվրամիությունը շարունակում է աջակցել վրաց ժողովրդին։

«Եվրամիությունը կանգնած է վրաց ժողովրդի կողքին: Մենք կասեցրել ենք Վրաստանի կառավարությանն ուղղակի օգնությունը, որը կազմում է ավելի քան 120 միլիոն: Մենք նաև դադարեցրել ենք 2024 թվականի 30 միլիոն աջակցության միջոցառումները Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով, և մենք չենք նախատեսում որևէ աջակցություն 2025 թվականին»:

Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակությանը վերաբերող ձեր հարցին, մենք ուժեղացնում ենք մեր աջակցությունը ինչպես քաղաքացիական հասարակությանը, այնպես էլ անկախ լրատվամիջոցներին: «Գոյություն ունեցող աջակցությունից բացի, հավելյալ 15 մլն է հատկացվել քաղաքացիական հասարակությանը»,- ասաել է Անիտա Հիպերը։ interpressnews.ge