Քոբուլեթիում անցկացվեց ՛՛Արևոտ Վրաստան՛՛ միջազգային փառատոնը

Քոբուլեթիում անցկացվեց ՛՛Արևոտ Վրաստան՛՛ միջազգային փառատոնը

Ջիգրաշեն գյուղից “Նաիրի” համույթը և երգիչներ Արա Պոդոսյանը և Ժորա Ուստյանը մասնակցեցին Քոբոլեթի քաղաքում անցկացվող “Արևոտ Վրաստան” միջազգային փառատոնին:

Փառատոնին “Նաիրի” համույթը հանդես եկավ “Արտաշատ”, “Վերվերի” ժողովրդական և ևս երկու ազգային` “Ծաղկաձոր” և “Սխերդի քոչարի” ազգային պարերի կատարումներով` պարուսույց Լուսինե Մզիկյանի բեմադրությամբ, իսկ երգիչներ Պոդոսյան Արան և Ուստյան Ժորան՝ Հայաստան Իսպիրյանի ղեկավարությամբ:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց վերջինս, համույթը միակն էր, որ հանդես եկավ հայկական ժողովրդական և ազգային պարերով: ՛՛Հանդիսատեսը շատ լավ ընդունեց մեզ: Փայլուն հանդես եկան նաև Պոդոսյան Արան և Ուստյան Ժորան՛՛,- նշեց Լուսինեն:

Լավ ելույթ ունեցած մասնակիցները ստացան դիպլոմներ և մեդալներ: Փառատոնի մասնակիցների բոլոր ծախսերը հոգացել էին ծնողները:
՛՛Մենք հաճախ ենք փառատոնների մասնակցության հրավեր ստանում, սակայն հաճախ է պատահում, որ հրաժարվում ենք մասնակցել ֆինանս չլինելու պատճառով՛՛,-նշեց Լուսինե Մզիկյանը:

Մանրամասները լսեք ռեպորտաժում.

Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting