
Սկսած մարտի 19-ից, արդեն մի քանի օր է ինչ Նինոծմինդայի քաղաքապետարանի շենքի դահլիճում ընթանում են սեղանի խաղերի՝ նարդիի, դոմինոյի և շաշկիի առաջնություն։ Խաղերն ընթանում են Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու՝ «Վրացական երազանք» կուսակցության հովանու ներքո, ինչպես նաև քաղաքապետարանի աջակցությամբ։
Սեղանի խաղերի առաջնությանը մասնակցում են Նինոծմինդայից և մունիցիպալիտետի բոլոր գյուղերից առանց տարիքային սահմանափակումների։
Այսօր՝ մարտի 22-ին տեղի ունեցավ սեղանի խաղերի առաջնության եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին 9 գյուղից, մրցմանը ներկա էին Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Ավագանու նախագահ Վահան Արոյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սումբատ Կյուրեղյանը և այլ պաշտենատար անձիք։
Նախնական փուլը անցկացվել է գյուղական թեմում, այնուհետև ուժեղագույները մասնակցում են եզրափակիչ փուլին։
«Նպատակը հետևյան է, քանի որ ձմռան ամիսներին գյուղատնտեսական գործերով շատ քիչ են զբաղված և դրանից բացի ուրիշ զբաղմունք չունեն, որոշեցինք կազմակերպել այս առաջնությունը։ Չնայած եղանակային վատ պայմաներին՝ գյուղերից ակտիվությունը շատ բարձր էր»,- ասաց Գիորգի Զմոյանը։
Նարդիի խաղում առաջին տեղն զբաղեցրեց Պավլե Մասկալսկին (Նինոծմինդա), երկրորդ տեղը զբաղեցրեց Ժիրայր Մարկոսյանը (Ժդանովական), երրորդ տեղում էր Հակոբ Հակոբյանը (Կաթնատու)։
Շաշկիի առաջնությանը առաջին տեղում էր Եսա Եսայանը (Փոկա), երկրորդ տեղում Տարիել Այվազյանը (Նինոծմինդա), երրորդ տեղում էր Գայ Փահլևանյանը (Սպասովկա)։
Դոմինոյի մրցաշարում առաջին տեղը զբաղեցրին Գրիգորի Շամիլյանը և Խաչատուր Սարգսյանը, երկրորդ տեղում՝ Արամայիս Նորսոյանը և Գարիկ Մադոյանը, իսկ երրորդ տեղում էին Սարգիս Ջաղացպանյանը և Կարեն Սուքիասյանը։
Հաղթող մասնակիցներն արժանացան մեդալների, գավաթների և պատվոգրերի։
Իսկ ամենավերջում առանձին պատվոգրերով պարգևատրվեցին ամենատարեց և ամենաերիտասարդ մասնակիցները։
Խաղացողները շնորհակալություն հայտնեցին, որ այսպիսի հաճելի սպորտային մրցումներ անցակցվեցին և խնդրանքով դիմեցին, որպեսզի այս մրցաշարը անցկացվի ռեգիոնալ կամ հանրապետական մակարդակով, ցանկալի կլինի, որ Նինոծմինդայի թիմերը իրենց մասնակցությունը ցուցաբերեն, միգուցե առաջին հորիզոնականը գրավեն և պատիվ բերեն Նինոծմինդային։
Մանրամասները աուդիոնյութում․
Ֆոտոշարք
Առաջարկում ենք դիտել նաև տեսանյութ․