Հուլիսի 1-2-ը Բաթումի քաղաքում անցկացվեց դո կարատեի W.K.F. միջազգային մրցաշար:
Մրցաշարին մասնակցում էին մարզիկներ 12 պետություններից: Նինոծմինդայի մունիցիպալիտետից մրցաշարին մասնակցում էին 8 մարզիկներ: Նրանցից Ջաղացպանյան Արտյոմը դժվար պայքարում գրավեց երրորդ հորիզոնականը 16-17 տարեկանների կատեգորիայում: Իսկ աղջիկներից Կիմա Նորսոյանը գրավեց երրորդ հորիզոնականը` կատա ոճում 10-12 տարեկանների պայքարում և կումիտե ոճում 12-13 տարեկանների պայքարում նվաճելով երկու մեդալ:
Մրցաշարը կազմակերպել էր Վրաստանի կարատեի ֆեդերացիան և Վրաստանի Օլիմպիական կոմիտեն:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց մարզիչ Մաքսիմ Արզումանյանը նա իր մարզիկներին պատրաստում է օլիմպիական խաղերին մասնակցելու համար և հույս ունի, որ գոնե նրանցից մեկը կմասնակցի Տոկիոյի օլիմպիական խաղերին:
Մրցաշարի մանրամասների մասին մեզ հաղորդեց Նինոծմինդայի կարատեի մարզիչ Մաքսիմ Արզումանյանը.
Բորիս Ղարսլյան