«Ամերիկայի ձայնը» դատի է տվել Դոնալդ Թրամփի վարչակազմին

«Ամերիկայի ձայնը» դատի է տվել Դոնալդ Թրամփի վարչակազմին

«Ամերիկայի ձայնի» լրագրողներն ու նրանց արհմիությունները Նյու Յորքի դաշնային շրջանային դատարան հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ։

Լրագրողները նշում են, որ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող լրատվական գործակալությունների փակումը խախտում է խոսքի ազատությունը, որը երաշխավորված է երկրի սահմանադրության առաջին փոփոխությամբ:

«Աշխարհի շատ երկրներում օբյեկտիվ լուրերի կարևոր աղբյուրը անհետացել է, և վակուումը լրացնելու են պետության կողմից ֆինանսավորվող, գրաքննության ենթարկված լրատվականները»,- ասում են «Ամերիկայի Ձայն»-ի լրագրողները:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործադիր հրամանի հիման վրա ԱՄՆ Գլոբալ ԶԼՄ-ների գործակալությունը (USAGM) դադարեցրեց «Ազատություն» ռադիոկայանի դրամաշնորհները և «Ամերիկայի Ձայն»-ի ավելի քան 1300 աշխատակցի վճարովի վարչական արձակուրդի դրեց: Մարտի 19-ին «Ազատություն» ռադիոկայանը դատի է տվել USAGM-ին, նրա գործող տնօրեն Վիկտոր Մորալեսին և հատուկ խորհրդական Քերի Լեյքին: