Ստամբուլի քաղաքապետին բանտ են տեղափոխել

Ստամբուլի քաղաքապետին բանտ են տեղափոխել

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ով ձերբակալվել էր կոռուպցիոն գործով, տեղափոխվել է Ստամբուլի բանտ, որտեղ նրան կպահեն մինչ նրա դատավարությունը շարունակվի։ Քաղաքապետի և մյուս մեղադրյալների բանտ տեղափոխման կադրերը ցուցադրվել են A haber հեռուստաալիքի ուղիղ եթերում:

Բանտի մուտքերի մոտ ոստիկանական շղթաներ են ստեղծվել։ Բանտի մոտ հերթապահում են ոստիկանության հատուկ ջոկատայիններն ու ջրցան մեքենաները։

Այսօր առավոտյան Ստամբուլի քրեական դատարանը Իմամօղլուի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը։ Նրան մեղադրանք է առաջադրվել երկու գործով՝ մեկը քաղաքապետարանում կոռուպցիայի, մյուսը՝ ահաբեկչությանն աջակցելու համար, սակայն ձերբակալվել է կոռուպցիոն գործի շրջանակներում։