
Թուրքիայի ՆԳՆ-ն ժամանակավորապես պաշտոնանկ է արել Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Այս մասին ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել է կաշառք ստանալու և մրցութային ընթացակարգերը խախտելու մեղադրանքով։ Համաձայն Սահմանադրության 127-րդ հոդվածի և «Քաղաքապետարանների մասին» օրենքի 47-րդ հոդվածի, ՆԳՆ-ն ժամանակավորապես դադարեցրել է նրա պարտականությունները»,- ասվում է փաստաթղթում։