
Փլեյ-օֆֆի պատասխան խաղում Դինամո Արենայում Վրաստանի հավաքականը 6։1 հաշվով հաղթեց Հայաստանին ու պահպանեց իր տեղը B դիվիզիոնում։
Այսօրվա խաղում ռմբարկուներն են՝ 1:0 Արոյանի (ինքնագոլ, չորրորդ րոպեին), 2:0 Միքաուտաձե (14-րդ րոպեին), 3:0 Չակտետաձե (23-րդ րոպեին), 4:0 Կիտեյշվիլի (27-րդ րոպեին), 5:0 Միքաուտաձե (14-րդ րոպեին): 5:1 Սեւիկյան (48-րդ րոպեին). 6:1 Կվարացխելիա (63-րդ րոպեին).
Հիշեցնենք, որ առաջին խաղում Վրաստանի հավաքականը Երևանում 0:3 հաշվով հաղթել էր Հայաստանին։ Հունիսին կանցկացվեն ընկերական հանդիպումներ, իսկ սեպտեմբերից Վրաստանի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնության ընտրական փուլին։