Հռոմի Պապը հույս է հայտնել, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը շուտ կստորագրվի

Հռոմի Պապը հույս է հայտնել, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը շուտ կստորագրվի

Այս կիրակի ևս հրապարակվել է Նորին Սրբության կիրակնօրյա Մարիամյան աղոթքի գրավոր խորհրտածությունը, որտեղ նա վշտակցել է Գազայի ռմբակոծությունների կապակցությամբ, ուրախություն հայտնել Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջնական ձևավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածության համար, աղոթք ու կոչ հղել խաղաղության և անհապաղ զինադադարի համար, ինչպես նաև շնորհակալություն հայտնել բժիշկներին և իրեն ուղղված աղոթքների համար․ տեղեկանում ենք vaticannews-ից։

«Ուրախ եմ` որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության եկան խաղաղության համաձայնագրի վերջնական ձևի վրա։ Հուսով եմ, որ այն կստորագրվի որքան հնարավոր է շուտ և կարողանա նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը», եղել Ֆրանցիսկոս Պապի մաղթանքներից մեկը։